Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվում է նոր ներկայացմամբ: Դեկտեմբերի 5-ին և 6-ին Արամ Մխիթարյանի բեմադրությամբ կներկայացվի Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք դիակ» մեկ գործողությամբ կատակերգությունը: «Թանկարժեք դիակը» 2017-ին թարգմանվել է ռուսերեն ու հրատարակվել Մոսկվայի «Երիտասարդական թատերական ֆորում-3» լավագույն պիեսների ալմանախում: ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆԸ նշեց, որ իր հաջողությունը կիսում էր Վանաձորի թատրոնի դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը, կարելի է ասել՝ յուրաքանչյուրն իր պիեսով ներկայացրել է Հայաստանը:
Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ կկազմակերպվեն մեծամասշտաբ համերգներ՝ համաշխարհային և հայ հռչակ վայելող արտիստների մասնակցությամբ:
Տիեզերագնաց-օդաչու Վլադիմիր Ջանիբեկովի, տիեզերագնաց, նկարիչ Ալեքսեյ Լեոնովի, Նիկոլ Ստոթթի, Մարտիրոս Սարյանի, Տիգրան Մանակյանի, Թամարա Տեր-Ղևոնդյանի կտավները ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» հոբելյանական համերգին, որին մասնակցել են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ՀՀ Զինված ուժերի երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմի» երաժշտական մրցանակի:
Նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ելույթ կունենա կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով։
Նոյեմբերի կեսերին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ կլիմայական մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է COP29 անունով։ Այդ միջոցառումը Ադրբեջանի համար կարևոր է մի քանի առումներով՝ երկրի միջազգային հեղինակության բարձրացումից մինչև Արցախում իրականացված ցեղասպանության միջազգային անուղղակի լեգիտիմացում։